Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսաստանի զորավարժությունը մերժում են, իսկ Արևմուտքը միայն անհանգիստ է»․ Վահան Բաբայան

«Ռուսաստանի զորավարժությունը մերժում են, իսկ Արևմուտքը միայն անհանգիստ է»․ Վահան Բաբայան
248
Շաբաթ, 14 հունվարի, 2023 թ., 00:06

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ «հուզիչ» է, որ Ֆրանսիայի ԱԺ նախագահն անհանգիստ է․
«Շատ անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի առիթով․ ճանապարհը պետք է վերականգնվի»․ ասել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը, փաստորեն նա անհանգիստ է...
Է, նման ձևով անհանգիստ կարող է լինել նաև, օրինակ, Սինգապուրի կամ Բոլիվիայի ԱԺ նախագահը կամ յուրաքանչյուր Հայաստանի տեղը իմացող մի օտարերկրյա պաշտոնյա:
Ռուսաստանի զորավարժությունը մերժում են, իսկ Արևմուտքը միայն անհանգիստ է, հիմա ո՞ւմ վրա են հույս դրել Հայաստանի կառավարիչները, անհայտ է:
Իսրայել Օրիի ժամանակներից բան չի փոխվել, նույն վիճակն է, բոլորն անհանգիստ են և մտահոգված, բայց զորք չեն ուղարկի:
Հայերից ձեռքերը լվալու նուրբ արվեստը...»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան