Նազելի Բաղդասարյանը կնշանակվի փոխնախարար. Շիրակի մարզում արդեն պաշտոններ են բաշխում. «Ժողովուրդ»
![]() 255 Շաբաթ, 14 հունվարի, 2023 թ., 10:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին ու կառավարական կաբինետ կտեղափոխվի: Օրաթերթի տեղեկություններով՝ նա Արդարադատության նախարարությունում աշխատանքի կանցնի՝ փոխնախարարի պաշտոն զբաղեցնելով: Մեզ հայտնի դարձավ, որ թեև Շիրաի մարզպետն առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, բայց մարզում արդեն պաշտոններ են «բաշխում»: Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի աթոռը զբաղեցնել է ցանկանում ներկա փոխմարզպետ Կարեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ Բաղդասարյանի կնքահայր Մանուկյանը բավական սերտ կապեր նաև «նախկինների» հետ ունի: Մեզ տեղեկացրին, որ, օրինակ, 2021թ.-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրու նախընտրական շտաբում է աշխատել՝ համակարգելով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների նախընտրական աշխատանքները: Բանն այն է, որ Մանուկյանը Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի մտերիմն է, իսկ Գիզիրյանն 2021թ.-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչն է եղել: Շիրակի ներկա փոխմարզպետ Մանուկյանը նաև Շիրակի մաքսատան պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2013-ին կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով է պարգևատրվել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
