Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նիկոլ Փաշինյանը չորսուկես տարում մի ջրամբար չսարքեց, թուրքերի ջուրը չկտրեց»․ Ո․ Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը չորսուկես տարում մի ջրամբար չսարքեց, թուրքերի ջուրը չկտրեց»․ Ո․ Սարգսյան
303
Շաբաթ, 14 հունվարի, 2023 թ., 20:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը չորսուկես տարում մի ջրամբար չսարքեց, թուրքերի ջուրը չկտրեց
2017 թվականին նախատեսվում էր Տավուշի մարզում կառուցել Հախումի և Կողբի ջրամբարները, դրանցում ընդհանուր առմամբ կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն սահմանագոտում այդ ջրամբարների կառուցման ծրագրերը մնացին թղթի վրա։ Նիկոլ Փաշինյանի իշխանության չորսուկես տարիների ընթացքում Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվել։ Տավուշի մարզի Աղստև, Ոսկեպար, Հախում, Քարահան և այլ գետերի քաղցրահամ ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, այնտեղ կուտակվում են ոռոգման ջրամբարներում, ոռոգում Ադրբեջանի դաշտերն ու այգիները։ Վերջին տարիներին ամռանն Ադրբեջանում երաշտ է, Տավուշի սահմանագոտում ոռոգման ջրամբարների կառուցումից հետո Ադրբեջանը որոշակի կախվածություն կունենար Հայաստանից»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան