Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ապագայի ճիշտ պատկերացումն ու պլանավորումն այսօր կօգնի ավելի արդյունավետ պատրաստվել». Նաիրի Հոխիկյան

«Ապագայի ճիշտ պատկերացումն ու պլանավորումն այսօր կօգնի ավելի արդյունավետ պատրաստվել». Նաիրի Հոխիկյան
368
Կիրակի, 15 հունվարի, 2023 թ., 02:24

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը այսօր և հետագա մի քանի տասնամյակների, գուցե հարյուրամյակների ընթացքում դատապարտված է ապրել մշտական բախումների ու լարվածության մի տարածաշրջանում, որտեղ պետությունների սահմանները պարբերաբար ենթարկվելու են փոփոխությունների։
18-րդ դարի գերմանացի գիտնական Քրիստոֆ Լիխտենբերգն ասել է․ «Ապագայի հիմքը պետք է դրվի ներկայում: Դա կոչվում է պլան: Առանց նրա աշխարհում ոչ մի բան չի կարող լավ լինել»: Ասել է, թե ապագայի ճիշտ պատկերացումն ու պլանավորումը այսօր կօգնի ավելի արդյունավետ պատրաստվել վաղվա մարտահրավերներին և իրագործել այն, ինչը մեր ազգին ու պետությանը կբերի հաջողություններ ու հաղթանակներ։
2020-ից հետո ձևավորված համաշխարհային նոր իրականությունը, Մերձավոր Արևելքի տարածաշրջանային զարգացումներն ու տեղաշարժերը մեզ ստիպում են առաջ նայել առնվազն 10 տարի, 40 տարի, 80 տարի կտրվածքով ու պատրաստվել այդ ժամանակաշրջաններում հայկական պետականության մարտահրավերների հաղթահարմանը և առաջընթացին։
Մենք պատրաստվում ենք»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան