Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել 102-րդ ռազմաբազայի մոտ». Հերմինե Մկրտչյան

«Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել 102-րդ ռազմաբազայի մոտ». Հերմինե Մկրտչյան
307
Կիրակի, 15 հունվարի, 2023 թ., 11:42

Ինչպես հայտնել էր Ազգային-Ժողովրդավարական Բևեռը, հունվարի 15-ին երկրորդ անգամ նախաձեռնում են «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը ապաշրջափակելու նպատակով։

ԱԺԲ-ական Հերմինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունն արդեն մեծ ուժեր է կենտրոնացրել 102-րդ ռազմաբազայի մոտ: Բայց կապ չունի, ժամը 12:00-ին հավաքվում ենք Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։
Միացե՛ք»:

Աղբյուրը`   Հերմինե Մկրտչյան