Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել․ «Փաստ»
![]() 221 Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 09:12 «Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը մերթընդմերթ ակտիվանում է սոցցանցերում, իսկ վերջին օրերին գրառումներ է կատարում Ֆեյսբուքի իր էջում, որն ավելի շատ «մերմուարներ» է հիշեցնում: Այս «ժանրի» համբարձումյանական գրառումները շատերի շրջանում, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տվել։ Ըստ նույն սոցիալական հարթակներում տեղ գտած արձագանքների, շատերն են զարմացած, որ ԱԱԾ երկարամյա ծառայողը, ըստ էության, հանդես է գալիս կարևոր իրադարձությունների շուրջ մակերեսային, պարզունակ, երբեմն նաև հակասական դատողություններով: Սա մարդկանց շրջանում տարակուսանք է առաջացնում թե՛ այդ դատողությունների հեղինակի, թե՛ գրառումների նպատակների վերաբերյալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել, և նրա ժամանակ առ ժամանակ ակտիվացումը տարբեր հարթակներում բխում է այդ նպատակներից»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
