Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները որդու դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության

Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները որդու դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության
267
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 22:24

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թվում է Պավլիկ Աբազյանը: Նա մեկուկես տարվա զինծառայող էր՝ Աչաջուրից, զբաղվում էր սպորտով: Ըստ համայնքապետի, Պավլիկի ծնողներն ավելի վաղ են իմացել դեպքի մասին և գնացել դեպքի վայր, որտեղ էլ իմացել են, որ իրենց որդին ևս զոհվել է:

Սակայն այրված մարմինների մեջ ծնողները որդու դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության: