Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Այս շաբաթ արդեն 2-րդ անգամ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հայաստանին սահմանակից զորամասեր

Այս շաբաթ արդեն 2-րդ անգամ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հայաստանին սահմանակից զորամասեր
308
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 22:48

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է բռնազավթված Քարվաճառի և Բերձորի շրջանների մի շարք զորամասեր և ստուգել ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հրապարակումների համաձայն՝ Վելիևը հանձնարարականներ է տվել, մասնավորապես, «ժամանակին և վճռականորեն կասեցնել հնարավոր սադրանքները»։

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասեր է այցելել նաև հունվարի 17-ին։