Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ձեր նահատակ 15 որդիներին նրանց գերագույն գլխավոր հրամանատարը *** *** ներկայացրեց. մարսելո՞ւ եք». Հայկ Մարտիրոսյան

«Ձեր նահատակ 15 որդիներին նրանց գերագույն գլխավոր հրամանատարը *** *** ներկայացրեց. մարսելո՞ւ եք». Հայկ Մարտիրոսյան
469
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 23:06

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Հարգելի՛ որդեկորույս ծնողներ. այսօր ձեր նահատակ 15 որդիներին նրանց գերագույն գլխավոր հրամանատարը անուղեղ հիմար ներկայացրեց:
Լինելով սակրավորներ՝ իբրև թե տասնհինգ հոգով տասնհինգ գրամ խելք չեն ունեցել, որ բաց կրակի վրա գերբռնկվող բենզին չլցնեն: Որ հրամանին չենթարկվեն, որ վառարանը, փաստացի, ռումբ չդարձնեն: Որ հայտարարվող հրդեհի պարագայում մնացած հրեղեն գունդը չշպրտեն մյուսների վրա և որ չմտածեն, որ այրվող գոմից պետք է շտապ վազքով դուրս գալ: Սակրավորները: Ռումբ վնասազերծողները: Կրակի ու ֆիզիկայի հետ գործ ունեցողները: Ինժեներները: Ֆիզիկայից հասկացողները: Զինվորները: Շփման գծի հարևանությամբ ծառայություն իրականացնողները:
Մարսելո՞ւ եք սա:
Մարսելո՞ւ եք պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և կառավարության ու նրանց պարագլխի չհրաժարականի հանգամանքը:
Մարսելո՞ւ եք, որ տասնհինգ նահատակ կյանքերի ոչնչացման մեղքը՝ ըստ էության՝ զանգվածային սպանության նմանություն ունեցող սարսափելի արարքի պատասխանատվությունն արդեն իսկ դրվել է հենց նույն այդ կյանքերի՝ ձեր զավակ նահատակների ուսերին:
Ի՞նչ եք անելու»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան