Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ոչ թե պետություն, այլ «բարդակ»». Ավետիք Իշխանյան

«Ոչ թե պետություն, այլ «բարդակ»». Ավետիք Իշխանյան
278
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 23:24

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ «ԲԱՐԴԱԿ»
Հայաստանի դավաճան, բարձրաստիճան պաշտոնյաները վայելում են կյանքը, շքեղ ծառայողական ավտոմեքենաներով, կառավարական առանձնատներով, միլիոնավոր պարգևավճարներով, ընտանյոք արտասահմանյան ուղևորություններով։ Նույնը պաշտպանության նախարար կոչեցյալը, որը սեպտեմբերյան թշնամու հարձակումից, հարյուրավոր զոհերից հետո, շարունակեց իր զեխ կյանքը։ Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով և որպես վառելանյութ օգտագործում բենզին։ 15 զոհերի թիվ մեկ պատասխանատուն դո՛ւ ես, այ դավաճան-վարչապետ, երկրորդը դո՛ւ, այ ողորմելի, անպատիվ պաշտպանության նախարար։ Սա պետություն չի, այլ բառի բուն իմաստով՝ բարդակ, իր գլխավոր կավատ-մարմնավաճառով, որի անունը վարչապետ է։ Սա թքած ունի ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև հայրենակիցների կյանքի վրա։ Չեմ բացառում, որ նույնիսկ ինքն ու իր լեդիմակբեթյան ախտանիշով կինը ամեն մահից հաճույք ստանան»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան