Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ՀՀ զինվորական դատախազը՝ ԱԹՍ-ի վարկածի մասին

ՀՀ զինվորական դատախազը՝ ԱԹՍ-ի վարկածի մասին
387
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 23:54

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում բացառեց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառը կարող է ԱԹՍ-ն լինել։ Նա այդ մասին հայտարարեց՝ անդրադառնալով դեպքի առնչությամբ առկա վարկածներին։
«ԱԹՍ–ի որևէ տվյալ չունենք՝ ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դատախազությունը։ Կարծում եմ, որ բացառված է, քանի որ ողջ մնացած զինծառայողներ, սպա կա, և նրանց հետ զրույցները ցույց են տալիս, որ պայթյուն տեղի չի ունեցել»,– նշեց Էլիզբարյանը։