Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ո՞վ է սխալ կամ սուտ տեղեկատվություն տրամադրում». Արմեն Հայրապետյան

«Ո՞վ է սխալ կամ սուտ տեղեկատվություն տրամադրում». Արմեն Հայրապետյան
268
Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 16:42

Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «...ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում։
Պարոն Մարուքյան, սա Քննչական կոմիտեի հայտարարությունից մի հատված է։ Դուք ասում եք, որ սեպտեմբերից հետո են տղերքին տեղափոխել այդ տուն։
Հարց.
1. Ո՞վ է սխալ կամ սուտ տեղեկատվություն տրամադրում։
2. Ի՞նչ եք կարծում՝ քանի՞ ամսում, տարում, ի՞նչ ժամկետում է հնարավոր նոր կացարաններ կառուցել սահմաններին»: