«Այսպիսի խայտառակ դեպք վաղուց չէի հանդիպել». Տիգրան Աբրահամյան
![]() 313 Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 16:30 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր գրասենյակ՝ «Հենակետ», զինվոր էր հյուր եկել, տաքսիստը երիտասարդականից Չարենցի փողոց՝ 1 կմ տարածք, 1500 դրամ էր վերցրել։ Համազգեստով զինծառայողից, 1 կմ-ի համար 1500 դրամ. ոչ խցանում է եղել, ոչ էլ չնախատեսված դադար, ընդամենը մի քանի րոպեի ճանապարհ։ 18-20 տարեկան զինվորից 1500 դրամ վերցնելն ավելի շատ կողոպուտ է, քան ծառայության դիմաց վճարի պահանջ։ Ես շատ շատերին եմ ճանաչում, ովքեր պարտադիր ժամկետային ծառայողներից առհասարակ գումար չեն վերցնում, իսկ մայրուղիներին կանգնում ու անվճար տեղափոխում համազգեստ կրող ծառայողներին, բայց այսպիսի խայտառակ դեպք վաղուց չէի հանդիպել։ Անկախ այս իշխանության հանցավոր անտարբերությունից, բանակի նկատմամբ չընդհատվող կեղտոտ արշավներից, Զինված ուժերում ծառայություն տանող և հատկապես մարտական հերթապահություն կրող մարդիկ, իրենց առաքելությամբ, բոլորիս պատիվն ու արժանապատվությունն են պաշտպանում։ Նրանց նկատմամբ պատշաճ ուշադրությունը ու հարգանքը պետք է լինի հասարակության առաջնային պարտավորությունը։ Պետության դերի ու առաջնահերթություններից դեռ չեմ խոսում, քանի սրանք են իշխանության ճիշտ հակառակն են անելու»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
