Նավասարդ Կճոյանի գույքն արգելանք դնելու գործընթացը կարող է հասնել Սահմանադրական դատարան․ «Ժողովուրդ»
![]() 258 Շաբաթ, 21 հունվարի, 2023 թ., 09:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել, և մեր տեղեկություններով՝ նրա գույքի ուսումնասիրության գործընթացն իրավապահներին խնդրի առաջ է կանգնեցրել: Չի բացառվում, որ գործը հասնի Սահմանադրական դատարան: Բանն այն է, որ Կճոյանը հոգևորական է, և Սահմանադրությունը հոգևորականի մասով այլ կարգավորումներ ունի: Ի դեպ, մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կճոյանն անձամբ դատախազություն չի գնացել, նրա ներկայացուցիչն է ներկայացել։ Իրավապահները հարց են բարձրացրել՝ հոգևորականը չունի եկամուտ, բայց ունի մեծ ծավալների գույք. որտեղի՞ց նրան այդ գույքը: Հոգևորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգևորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգևորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգևորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, և նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
