Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 154 երեխա

578
Շաբաթ, 21 հունվարի, 2023 թ., 23:18
Արցախի շրջափակման 41-րդ օրը հանրապետության կառավարության տեղեկագիրը հրապարակել է օրվա թարմացված վիճակագրությունը:
- 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 470 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 36 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 16 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Վիճակագրությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
4110:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
26024.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
81217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
93614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
96613.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
105412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
115110.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
134507.09.2026, 15:00