«Երկլեզու ազդագրում սևով սպիտակի վրա գրված է». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը անընդհատ բարբաջում է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը, նրան պետք է պարբերաբար սթափեցնել՝ հիշեցնելով, թե հենց այն քաղաքում, որտեղ նրա պալատն է, նույնիսկ 1909թ-ին տեղի մահմեդականները չգիտեին, որ իրենք դառնալու են ադրբեջանցի են և բնակվելու ինչ-որ Ադրբեջանում։
Ստորև 1909թ-ին Բաքվում տեղի ունեցած «Հաջի Ղարա» թատերական ներկայացման երկլեզու ազդագիրն է, որում սևով սպիտակի վրա երկու լեզուներով էլ գրված է, որ ներկայացումը խաղալու է «մուսուլմանական դրամատիկական թատերախումբը»։
Ի դեպ, նույն այդ բռնապետը և նրա երկրի բնակչությունն այժմ չեն կարող կարդալ «մուսուլմաներեն» (իմա՝ թյուրքի լեզվով) գրված ազդագրի հատվածը, որովհետև արհեստածին Ադրբեջանում այբուբենները և լեզվի անվանումը փոխվել են գրեթե սպիտակեղեն փոխելու հաճախությամբ»։


«Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք»․ Անժելա Էլիբեգովա
4911:42
«Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը»․ Գագիկ Համբարյան
6410:30
«Ով ոնց կարում, գուլյատ ա անում»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
7210:12
«ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը»․ Աննա Կոստանյան
6510:06
«Նման «արտիստների» Հայաստան բերելը ոչ թե մշակույթ է, այլ հոգևոր ապականություն»․ Սամվել դպիր Գրիգորյան
6409:48
Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»
6309:30
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով․ «Հրապարակ»
6209:24
«Ուզում ենք լսել, թե ինչ եք անում իշխանությանը հեռացնելու համար». Ոսկան Սարգսյանը՝ ընդդիմությանը
6409:00