«Եթե պետությունը չի կարողանում իրավունք պաշտպանի, ՖԲ-ն սարքենք մի մեծ քննչական կոմիտե». Սուրեն Սահակյան
![]() 285 Երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ., 03:12 Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Ասում են՝ քրեական գործերի քննությունը երկարում ա քննիչների ծանրաբեռնվածության պատճառով։ Փաստորեն, պետությունը չի կարողանում արդյունավետ կերպով իրավունք պաշտպանի, արդարադատություն ապահովի։ Բայց ռեսուրսը կա՛, կա՛ ռեսուրս։ ՖԲ-ը սարքում ենք մի մեծ քննչական կոմիտե, բաժանում դեպարտամենտների՝ ընտանեկան հանցագործությունների, կոռուպցիա կանխարգելման, ծանր հանցագործությունների և այլն։ Դեպքը տեղի ունեցավ, հանցանքի վայրից մի երկու նկար գցում ենք ՖԲ ու դեպարտամենտները տեղում որոշում են՝ ոնց ա դեպքը տեղի ունեցել, ով ա մեղավոր, ով անմեղ։ Մեկ ա՝ նենց իրավիճակ ա ստեղծվել, որ մասնագետները ինչ էլ ասեն, վստահություն չկա։ Սենց գոնե հանրությունը գոհ կլինի, մինչև «արդարադատության արդար սրով» իր տան դուռը չծեծեն։ Եթե էքսպերիմենտը հաջողի, կարելի ա դատական համակարգն էլ նույն սկզբունքով կառուցել։ ՍՄՍ-ներով կքվեարկվեն պատժի տեսակներից առավել ընդունելին։ Ճիշտ ա՝ դեպքերի մեծ մասում դա քառատումն ու ողջ-ողջ վառելը կլինի, բայց դե ֆորմալ առումով մարդիկ կասեն, որ երկրում արդարադատություն կա՛, կա՛ արդարադատություն»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
