«Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ կա Երևանի հետ քննարկելու Լաչինի միջանցքի վերաբերյալ». Ա. Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում տեղեկացրել է, որ ժամանում է Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։
Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ կա Երևանի հետ քննարկելու Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Չգնալ Բաքու, չպահանջել ստեղծված իրավիճակի համար թիվ մեկ պատասխանատու Ալիևից, չդատապարտել Ադրեջանին ու գալ Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը քննարկելու համար։
Եվրոպացիները, որոնք դեռևս անցյալ տարի Հայաստանին հորդորում էին Արցախի վերաբերյալ նշաձողը իջեցնել, փոխարենը միջազգային հանրության աջակցություն էին խոստանում, չգիտե՞ն Լաչինի միջանցքն ով է փակել և բացելու դիմաց Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ են պահանջում Երևանից։
Ընդհանրապես, եվրոպացիներին՝ Շարլ Միշելի գլխավորությամբ, ով ուղղակի պատասխանատու է անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի համար, պետք է հնարավորինս քիչ թույլ տալ զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտությունով։
Մեզ պետք է կենտրոնանալ եվրախորհրդարանի հետ աշխատանքի, ինչպես նաև եվրոպական քաղաքացիական առաքելության վրա, որը ոչ թե Բաքվի հետ սիրախաղերի մեջ մտած ԵՄ-ի այլ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձեռքբերումն է։
Էսքան անհետևողական, էսքան լպրծուն կարելի՞ է լինել։

«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
3923:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
10822:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
11921:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
12120:37
«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
9617:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
8817:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
8417:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
8416:54