«Այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է». փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացանք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:
Ըստ տարածված նույն հաղորդագրության, քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ ԻԲՐ կեղծ եզրակացությունը:
Հանրությանը տեղեկացնում ենք, որ մեզ չի հանձնվել գործի վերաբերյալ որևէ նյութ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագրի հիմքում դրված փաստական տվյալները։
Վստահ ենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է»:

«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
6316:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
5916:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
8614:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
23412:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
10410:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
12210:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
14603:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
21702:06