Արցախի ՀԿ-ների բաց նամակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին
![]() 256 Երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ., 22:06 Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հասարակական կազմակերպությունները բաց նամակ են հղել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին: Նամակում ասվում է․ Վստահ ենք, որ ուժի ապօրինի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող և չպետք է ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը՝ Մերձավոր Արևելքի երկրներից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հարյուրից ավելի հայ ռազմագերիների ապօրինի պահումը և ռազմական այլ հանցագործություններ դատապարտվել են մի շարք երկրների խորհրդարանների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հաստատությունների կողմից։ Օգտվելով միջազգային ասպարեզում առկա բարդ իրավիճակից և Արցախի Հանրապետության անկախության չճանաչված լինելուց՝ Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Արցախի ժողովրդի դեմ հերթական հանցավոր գործողությանը՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակելով տրանսպորտային հաղորդակցությունը Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն ճանաչված միջանցքով, որը Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին է։ Ադրբեջանի իշխանություններն իրենց հանցավոր գործողություններով անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար՝ նպատակ ունենալով ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվելու իր հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է կամ լրիվ բնաջնջում, կամ էլ Արցախի բնիկ ազգաբնակչության հարկադրում՝ լքելու իր մշտական բնակության վայրերը։ Թուրքիայի ղեկավարության պաշտոնական աջակցությամբ, Արցախի 120 հազար բնակիչների պատանդ վերցնելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած պահանջները, որոնք կրում են քաղաքական ու շահադիտական բնույթ, ըստ միջազգային իրավունքի՝ հանդիսանում են միջազգային ահաբեկչության դրսևորման բարձրագույն ձև։ Թուրք-ադրբեջանական տանդեմի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է մինչև այսօր։ ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների, Ռուսաստանի կոչերը և բացառապես քաղաքական գործիքակազմի կիրառումն անհրաժեշտ ազդեցություն չեն գործում էթնիկ հայերի դեմ նշյալ երկակի ցեղասպանական քաղաքականության վրա։ Հաշվի առնելով, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն ի վիճակի չէ խոչընդոտելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններին, խնդրում ենք Ձեզ քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։ Համոզված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ Ձեր ղեկավարած երկրներն ունեն մշտական անդամի կարգավիճակ, օժտված է բավարար միջազգային-իրավական հիմունքներով ու հնարավորություններով՝ անհրաժեշտ գործիքակազմի ամբողջական կիրառման համար՝ զսպելու Ադրբեջանին ցեղասպանական մտադրությունների իրականացումից և դադարեցնելու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող նրա հանցավոր գործողությունները»։ 1. NGO “Union of Refugees of the Nagorno-Karabakh Republic” S. Saryan 23. NGO “Union of Relatives of the Fallen NKR Servicemen” A. Arustamyan |

Իրաքում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ այդ երկրից
14400:57
«Էս հատիկ առ հատիկ հետ բերած քյաբաբներն են ուտո՞ւմ»․ Արմենակ Դանիելյան
13200:42
«Պետբյուջեն օգտագործվում է քաղաքական կախվածություն ստեղծելու համար»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
111Երեկ, 23:48
«Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն Արցախի թեմայով ասելիք չունի՞»․ Սամվել դպիր Գրիգորյան
134Երեկ, 23:24
«Փաշինյանն ու ՔՊ-ն 2027-ին ո՞ւր են լինելու, որ իրանական կապալառուի կատարած գործն ընդունեն»․ Ոսկան Սարգսյան
142Երեկ, 23:12
ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է դադարեցնել կրակն Իրանի դեմ և սկսել բանակցություններ
184Երեկ, 22:53
Պուտինը և Խամենեին հնարավոր է հանդիպեն Թեհրանում կայանալիք գագաթնաժողովում
332Երեկ, 22:22
«Փաշինյանի «առաջնորդությամբ» ՀՀ-ն ճահճացել է ծայրահեղականությունների «փոսում»»․ Հակոբ Բադալյան
146Երեկ, 21:30
