«Արցախը և իր ղեկավարությունը խզում է ադրբեջանա-թյուրքական տեղեկատվական շրջափակման շղթաները». Նարինե Դիլբարյան
![]() 309 Չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ., 23:30 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Արցախի անմարդկային շրջափակման (օր 45), էթնիկ զտումների, այսինքն՝ խորքային ցեղասպանական քաղաքականությունից Ալիևը ոչինչ չի շահել, ընդհակառակը միայն ձախողվում է, Արցախի հարցը վերստին միջազգայնանում է, Արցախը և իր ղեկավարությունը, հանձին նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի կազմակերպական և գաղափարական համակարգման, հերոսաբար դիմակայում է, խզում ազեր-թյուրքական տեղեկատվական շրջափակման շղթաները, ողջ աշխարհը ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ համապատասխան քաղաքական և իրավական ատյանների և միջազգային ազդեցիկ լրատվամիջոցների արդեն ուղղակի արձագանքում են ֆաշիստական ադրբեջանի գործողություններին, Արցախի շրջափակումը համեմատվում է Հիտլերի կողմից Լենինգրադի բլոկադայի հետ, ընդունվում են հայտարարություններ, որոշումներ, կոչեր: Ուստի Արցախի Հանրապետության և Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ընձեռվում՝ ապացուցելու, որ ֆաշիստական ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի կարող գտնվել, որովհետև այլատյաց, հայատյաց այդ միջազգային հանցագործ պետությունը ոչ միայն չի կարող ապահովել մարդկային տարրական իրավունքների հարգումը, այլև հայերի սոսկ գոյությունը իրենց պատմական հայրենիքում: Մենք կարող ենք պայքարել և կհաջողենք արցախահայության անկախության համար պայքարում, եթե ունենք ազգային կամք, հայրենատիրություն և գիտելիքներ»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Ալիևի մարդը Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է». Տաթևիկ Հայրապետյան
10720:24
«Ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ». Արմինե Օհանյան
16417:54
«ՔՊ-ի համար մեկ է՝ Ադրբեջանը կխառնվի՞ Հայաստանի ներքին գործերին, թե՞ չէ»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
15617:36
«Աշխարհը, Մերձավոր Արևելքը և անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»․ Հեգսեթ (տեսանյութ)
21217:30
«Ձեր ծրագրերը ձախողվելու են, քանի դեռ չեք ապահովում հարգանքն Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ»․ Արտակ Բեգլարյան
22517:30
«Եթե ՌԴ-ն հիբրիդային պատերազմ մղեր, ընթացք կտար մաքսանենգ առևտրի հետ կապված գործերին»․ Ոսկան Սարգսյան
13617:06
«Քննչականն ու դատախազությունը լծված են ոչ իշխանահաճո քոմենթի համար պատժելու «սուրբ» գործին»․ Մարինե Ֆարմանյան
15416:42
«Որ ասում եք՝ ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա՛». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26615:36
