Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև»․ Ռոբերտ Ամաստերդամ

«Դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև»․ Ռոբերտ Ամաստերդամ
48
Այսօր, 22:54

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս ուրբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը կրկին վերադառնում է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Ես ուշադիր հետևել եմ այս գործի յուրաքանչյուր շրջադարձին, և այն, ինչ տեսնում եմ, միայն խորացնում է իմ մտահոգությունը։
«Առավոտ»-ին տված հարցազրույցում ես ասել եմ․ «Ակնհայտ է, որ դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև․ մի կողմից՝ առկա է իշխող ուժի բացահայտ քաղաքական պատվերը, որին բացահայտ ընդդիմանալը համակարգային ռիսկեր է պարունակում իրենց համար, մյուս կողմից՝ նրանք շատ լավ հասկանում են այս գործընթացի իրավական անհեթեթությունն ու վտանգավորությունը»։
Այսօր այդ խոսքերն առավել քան արդիական են։
Եվ հարցը միայն այն չէ, թե ինչ տեղի կունենա ուրբաթ օրը դատարանի դահլիճում։ Հարցն այն է, թե ինչն է գերակայելու Հայաստանում՝ իրավո՞ւնքը, թե՞ քաղաքական կամքը։
Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք»։

Աղբյուրը`   Ռոբերտ Ամստերդամ