Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը». Վարդան Ոսկանյան

«Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը». Վարդան Ոսկանյան
36
Այսօր, 22:30

Լրագրող Վարդան Ոսկանյանը թելեգրամյան էջում գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։

Լավագույն դեպքում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին պարգևած միջնադարյան խոշոր գործիչներ են հայտարարվել ոչ միայն բացառապես պարսկերենով ստեղծագործած և Իրանն ու այդ երկրի անցյալը գովերգած Նիզամին և Խաղանին, շիայական իրանական կայսրության հիմնադիր Շահ Իսմայիլը, որը Բաքվի բնակչությանը սրի էր քաշել, միայն արաբերենով և պարսկերենով գրած Բաքուվին, ծննդյան վայրն անհայտ, Սիրիայում մահկանացուն կնքած և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած Նասիմին, Իրաքի Քարբալա քաղաքում ծնված և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած թուրքմենական բայաթ ցեղից սերող Ֆիզուլին։

Այս բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է, ռևիզիոնիստական, ծավալապաշտական և մարդատյաց՝ այդ թվում «պաշտոնական» մշակույթը և պատմությունը»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան