Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Այս իշխանությանը հերթական փուչիկը պայթեց»․ Արմեն Եղիազարյան

«Այս իշխանությանը հերթական փուչիկը պայթեց»․ Արմեն Եղիազարյան
37
Այսօր, 22:42

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա իմացաք ինչ եղավ, այս իշխանությանը հերթական փուչիկը պայթեց։
Բայրամովը այսօր հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը։
Պարզվում է բեռների տեղաշարժը Ադրբեջանից դեպի Նախիջևան ՀՀ տարածքով անցնելիս չի վերահսկվելու, քանի որ այդ փաստացի միջանցքը սկսվելու է Ադրբեջանում և ավարտվելու է Նախիջևանում։
Այսինքն՝ ՀՀ տարածքով անցնելու են անվերահսկելի քանակի ապրանքներ և որևէ ՀՀ հսկողություն չի լինելու։
Սա է այս իշխանության ինքնիշխանության տրամաբանությունը, որ Ալիևը ինչ ուզի կարողանա մեր երկրի տարածքով տեղափոխել։
Այս հայտարարությանն էլ եք խնամքով մոտենալու, բա ուր մնաց ՀՀ սուվերոնությունը, մեր երկրի վերահսկողությունը»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան