«Ուկրաինայում խստացնում են դասալքության և հրամանների չկատարման պատիժները. այսպես են պատերազմ վարում». Վ. Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Ուկրաինայի անվտանգության խորհուրդը և Զելենսկին նոր որոշումներ ընդունեցին, ըստ որոնց, է՛լ ավելի են խստացնում դասալքության և հրամանների չկատարման պատիժները։ Այսուհետ պատժվելու են նույնիսկ հրամանատարներին հակաճառողները։ Մտցվել է խիստ պատիժ նաև ոգելից խմիչք օգտագործողների համար։
Պատերազմն այսպես են վարում՝ առաջին հերթին կարգ ու կանոն հաստատելով յուրայինների շարքերում։ Այլ ոչ թե նվնվալով, սրա-նրա վրա մեղքը գցելով ու PR շոուներ կազմակերպելով։
Մի քանի օր առաջ Բախմուտի մոտից ուկրաինական վաշտ էր դասալքել։ Այս իրադարձության մասին Ուկրաինայում բաց խոսեցին ամենաբարձր մակարդակով։ Իսկ մեր մոտ ամեն ինչը հատուկ ծածկադմփոց էր արվում ու շարունակվում է արվել։ Պատերազմի ինֆորմացիոն ֆոնը և հանրության հետ ճիշտ աշխատանքը դա բուն մարտական գործողություններին հավասարազոր կարևորագույն կատեգորիա է։
Ուշադրություն դարձրեք նաև Ուկրաինայում պատերազմի կառավարման մոդելի վրա։
- Մարտական գործողությունների պատասխանատուն ԳՇ-ն ու ՊՆ-ն են։
- Բանակի կառավարման և հրամանների կատարման պատասխանատուն քաղաքական իշխանություններն են Զելենսկու գլխավորությամբ։
Ովքեր ասում են թե «խեղճ նիկոլը ի՞նչ աներ», երբ զորքը անկանոն նահանջում, դասալքում, գերի էր հանձնվում, կամ հարբեցողությամբ էր զբաղվում, թող նայեն Ուկրաինային։
44-օրյայի և սեպտեմբեր 13-ի մեր պարտությունների գլխավոր պատճառը չի եղել ռազմական և տեխնոլոգիական։ Մեր պարտությունների գլխավոր պատճառը եղել է և ցավոք դեռ մնում է քաղաքական։
Պատերազմներում քաղաքական գործոնի կարևորագույնը լինելը ևս մեկ անգամ ապացուցվեց ուկրաինական թատերաբեմում։ Մեր գործող կառավարող քաղաքական թիմի պարագայում մենք եթե նույնիսկ ունենանք աշխարհի լավագույն սպառազինությունը, միևնույն է շանս չունենք ու միշտ շարունակաբար պարտվելու ենք»։

«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
7100:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
7600:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
104Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
87Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
89Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
147Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
146Երեկ, 21:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
95Երեկ, 21:12