Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ՝ ներսից». Հայկ Մարտիրոսյան

«Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ՝ ներսից». Հայկ Մարտիրոսյան
325
Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 01:06

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Հայկական իրականության մեջ ճշմարտությունը բաց և հստակ խոսող, աշխարհը ճանաչելով ու Ռուսաստանի գործակալ չհանդիսացող ընդամենը չորս քաղաքագետ կար: Ընդամենը չորս: Բոլորը՝ երկքաղաքացիներ:
Մեկը խիստ կասկածելի հանգամանքներում հեռացավ կյանքից: Մնացին երեքը:
Մնացածը՝ դաշտում առկա, բոլոր ալիքներով և կայքերով խոսող զանգվածը իր գերակշիռ մեծամասնությամբ արհեստականորեն առաջ մղվող, արհեստականորեն հասարակական կարծիք ձևավորող, կեղտոտ օրակարգերով խոսող գլուխներ են: Անգլուխ գլուխներ:
Ու որպես պրոպագանդայի գործիք՝ նրանք կա՛մ Ռուսաստանին հայհոյում են, կա՛մ գովերգում, բայց, ըստ էության, միևնույն խաղն են խաղում՝ ծառայություն մատուցել ռուս-թուրքական դաշինքին: Հատկապես նրանք, ովքեր, թվում է, ճշմարտությունն են ասում Ռուսաստանի մասին և հայհոյում Ռուսաստանին՝ հաճախ, շատ հաճախ՝ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի անձն ու հանցավոր քաղաքականությունը և դա անում են՝ Ռուսաստանի մասին ճշմարտությունն ասելով՝ այն զուգակցելով Փաշինյանի ռեժիմն արդարացնող ահռելի ստերով և կեղծիքով:
Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ: Ներսից: Պատերազմ, որում ժողովուրդն ինքը կռվում է, բայց ոչ թե ագրեսիայի, այլ ինքն իր դեմ: Եվ սպառում է այդ տեղեկատվական թույնը, որ նրան մահվան է հասցնելու:
Առանց այդ էլ խիստ իջեցված ինտելեկտուալ կարողությունների ֆոնին տեղեկատվական-պրոպագանդիստական ագրեսիա է իրականացվում այս ժողովրդի դեմ՝ թշնամական օրակարգերը պահանջված պահելու և անխափան առաջ տանելու համար:
Եվ դրա դեմ միայն չորս հոգի էր պայքարում: Հիմա՝ այլևս երեք»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան