«Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում է որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները, քան բուն շրջափակումով պայմանավորված բարդությունները:
Աթոռակռիվ, բանբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, արտոնությունների և դիրքի համար պայքար, անիմաստ լարվածություն և հասարակության բևեռացման մեծ վտանգ. սրանք այն երևույթներն են, որոնք հատկապես այսպիսի ծանր իրավիճակներում չպետք է տեղ գտնեն արցախյան իրականությունում:
Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը, ուժերի գերլարումն ու ռեսուրսների համախմբումը հանուն մեկ նպատակի՝ Արցախի ու արցախցիների գոյության:
Արցախցին գիտի պայքարել, իր գոյությունը պաշտպանել, դիմայել դժվարություններին, բայց տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունն ու դավաճանությունը»:

«Խանգարում եք», «դուք հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք». ԱԺ-ում՝ այս պահին (տեսանյութ)
1913:00
«Սուրեն Պապիկյա՛ն, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ անվտանգություն ապահովելու»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
2612:54
«Մայրս չի կարող եղբորս տեսակցել․ որ Սեդրակին տեսնի, գործը փլվելո՞ւ է»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
4112:24
Իսպանիայի վարչապետը հայտնել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
11912:12
«Մեր տնից 3 չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6112:06
«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7311:54
Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6011:48
ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից
16011:06