Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում են ունեցել

Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում են ունեցել
53
Այսօր, 09:19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ բանակցություններ են անցկացրել Շենժենում ընթացող ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպման մեկնարկին Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ գերազանց հարաբերություններ ունի և հույս հայտնել, որ հանդիպման արդյունքներով հնարավոր կլինի հասնել «բազմաթիվ հրաշալի արդյունքների»։ Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է արդյունավետ զրույցի։ Պուտինն իր հերթին անգլերենով շնորհակալություն է հայտնել Թրամփին։