Ողբերգական հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է աշխատանքից

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարը կարճ ժամանակ անց ազատվել է աշխատանքից, զորացրվել է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է դասակի նախկին հրամանատարի փաստաբան Արսեն Բաբայանը։
Բաբայանն ասել է, որ դասակի հրամանատարը հրդեհի դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակում հարցաքննվել է որպես վկա։
Դեպքի վայրում հարցազրույց տալով՝ դասակի՝ արդեն նախկին հրամանատարը լրագրողներին ասել էր, որ կացարանում բենզին չի եղել՝ հերքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե սպաներից մեկը բենզին է լցրել վառարանի վրա: Իսկ արդեն սպայի հայտարարությունից առաջ՝ նույն օրը, կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, թե սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ, նրանից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
4216:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
7613:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
7713:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8712:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
9912:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7411:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
6811:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
7011:12