Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չի համարել, որ ընդդիմադիր պատգամավորները հետևեն ձմեռային զորակոչին
![]() 203 Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 13:00 Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հունվարի 18-ին դիմել էին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներն այցելեն Կենտրոնական հավաքակայան՝ ծանոթանալու խնդիրներին, շփվելու սպայակազմի հետ, հարկ եղած դեպքում՝ առաջարկներով հանդես գալու համար. «Սա մտնում է մեր ֆունկցիաների մեջ, նաև օրենսդրությամբ ամրագրված, սակայն երեկ ստացել եմ պատասխան, որ ներկա փուլում ձմեռային զորակոչի ընթացքին հետևելը Պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում: Սա արդեն երկրորդ դեպքն է, որը ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպես է ՊՆ-ն վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը: Սա խոսում է ևս մեկ փաստի մասին, որ հանուն անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համագործակցության որևէ եզր չեն թողնում, որ գոյանա»,- նշեց Մանուկյանը: Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հակադարձեց. «Որ մի 10 անգամ դիմած լինեիք ու ձեզ մերժեին, կհամաձայնեի ձեզ հետ, բայց 2 դեպքով մերժմանը միանգամից գնահատական եք տալիս… անհասկանալի է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
