Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ, 4 վիրավոր

Փետրվարի 4-ին, ժամը 10։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշ ավտոմեքենան, «Mercedes-Benz Travego» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս․ Չ․, ծնված 1995թ․) և «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1999թ․)․ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ տուժածներ Ա․ Ղ-ն (ծնված 1969թ․) և Ա․ Ա-ն (ծնված 1968թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորներ Ք․ Պ-ին (ծնված 1977թ․), Գ․ Հ-ին (ծնված 1973թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։




Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
7419:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
20615:42
Երեխան մահացած է ծնվել
11811:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
17800:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
184Երեկ, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
173Երեկ, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
233Երեկ, 17:48
Արևաշատում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
176Երեկ, 14:12