Լիբանանը բացում է օդային տարածությունն ու նավահանգիստները, որպեսզի օգնությունը հասնի Սիրիա
![]() 195 Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 12:48 Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիային հասնի արտակարգ մարդասիրական օգնությունը: Ինչպես մամուլի ասուլիսում ընդգծել է հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Դամասկոսի դեմ գործում են ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցները, և շատ երկրներ ու կազմակերպություններ ձեռնպահ են մնում Սիրիայի իշխանությունների հետ անմիջական շփումներից։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Կառավարության կարգադրությամբ բոլոր նավագնացային ընկերությունները, որոնք ապրանքներ և տեխնիկա կփոխադրեն Սիրիայի համար, ազատվում են Լիբանանի նավահանգիստներում տուրքեր վճարելուց», - նշել է Համիեն։ Նրա խոսքով՝ նույնպիսի արտոնություններ են գործում Բեյրութի միջազգային օդանավակայանում օդային փոխադրումների համար: «Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել եղբայրական սիրիացի ժողովրդի համար փորձությունների պահին», - ընդգծել է նախարարի պաշտոնակատարը: Նա հայտնել Է, որ Հալեպ և Լաթաքիա են մեկնել լիբանանցի փրկարարների խումբը Քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, բանակի ինժեներական ստորաբաժանումը, կամավորներ Լիբանանի Կարմիր խաչի ընկերությունից և մասնավոր բարեգործական կազմակերպություններից։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
