Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել, ստանձնել եմ նրա շահերի պաշտպանությունը». Ռ. Մելիքյան

«Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել, ստանձնել եմ նրա շահերի պաշտպանությունը». Ռ. Մելիքյան
261
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 23:24

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստանձնել եմ «Օրագիր.նյուզ» լրատվականի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի շահերի պաշտպանությունը հանգուցյալ 137.1 («ծանր վիրավորանք») հոդվածով։
Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ քպ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար՝ այն պայմաններում, երբ նշված անձը հրապարակավ պնդել էր, թե Էմին-Տերյանը պատրաստ է փողով հոդված գրել նույնիսկ Վահան Տերյանի ու Գևորգ Էմինի՝ իր նշանավոր նախնիների դեմ։
Հետաքրքիր է այն փաստը, որ թե՛ քննիչը և թե՛ հսկող դատախազը դիրքորոշում են հայտնել Էմին-Տերյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, և միայն վերադաս դատախազը՝ Պետրոս Մարտիրոսյանն է որոշել, որ Էմին-Տերյանին պետք է մեղադրանք առաջադրել։
Ապաքրեականացման (ոչ արդարացնող) հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ առարկել ենք։ Կիրառվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։
Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ խորհրդանշական է»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան