Որ մարզերում է բնակչության թիվն ավելացել, որում՝ պակասել. «Ժողովուրդ»
![]() 188 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 976 հազար 800 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 400 էր, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 15 հազար 400-ով է ավելացել: Պարզեցինք, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը ՀՀ որոշ մարզերում պակասել է, որոշներում այն մնացել է նույնը, իսկ մի քանի մարզերում, հակառակը, ավելացել է: Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 400-ով: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 500-ով: Տավուշի մարզում բնակիչների թիվը մնացել է նույնը՝ 49 հազար 900, Գեղարքունիքում՝ 65 հազար 900: Տեղեկացանք, որ Շիրակի մարզում բնակիչների քանակը նվազել է՝ 134 հազար 100-ից դառնալով 133 հազար 600: Նշենք, որ Վայոց ձորում ևս բնակիչների թվաքանակը պակասել է: Բացի այս, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Երևանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 98 հազար 700, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 800. Երևանում բնակիչների քանակն ավելացել է 5700-ով: Նախկին և ներկա իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետևանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երևան, որտեղ և բնակություն է հաստատում, իսկ երևանաբնակները լքում են Հայաստանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
