«Տնտեսական հարցերը քննարկելիս՝ պետք է դահլիճի մյուս կողմում նստեք». Խաչատրյանը՝ Սուքիասյանին

ԱԺ հերթական նիստում «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել է. «Երբ դուք ուզում եք ՀՀ-ում արդյունաբերությունը զարգանա, դուք երկու ձևով եք մտածում, մի ձևով չեք մտածում՝ արդյունաբերական քաղաքականության ամբողջականությամբ չեք մտածում, ուրեմն լսեք. ընդհանրապես ավիաընկերությունների մեջ շատ մեծ մրցակցություն կա, պետք է ամեն ինչ անեք, որ ազգային ավիաընկերություններ լինեն, որովհետև նրանք մրցում են աշխարհի հզոր կազմակերպությունների հետ, եթե դուք շատ եք ուզում՝ այդ կազմակերպությունները գան և հայկական փոխադրողներին ճնշեն, դա ձեր ուզած արդյունաբերական քաղաքականության հակառակ տրամաբանությունն է»:
Ի պատասխան՝ ընդդիմադիր Արթուր Խաչատրյանն արձագանքել է. «Պարո՛ն Սուքիասյան, ինձ մեկ-մեկ թվում ա, որ տնտեսական հարցերը, երբ քննարկում ենք, դուք պետք ա դահլիճի մյուս կողմում նստեք, որովհետև, երբ «Ռայն Էյրը» մտավ ՀՀ, բոլորը գոհ էին, մենք էինք ասում՝ ժողովո՛ւրդ, Քաղավիացիայի վարած քաղաքականության հետևանքով հայկական ավիաընկերությունների թռիչքը դեպի Եվրոպա արգելվել է: Դրա համար եմ ասում՝ ստեղ պետք ա նստեք, որ տնտեսական հարցերը քննարկենք»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04