Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե սա լիներ նախահեղափոխական շրջանում, ասելու էին՝ փոխքաղաքապետի սիրուհու համար նախատեսված հաստիք է». Թ. Վարդանյան

«Եթե սա լիներ նախահեղափոխական շրջանում, ասելու էին՝ փոխքաղաքապետի սիրուհու համար նախատեսված հաստիք է». Թ. Վարդանյան
296
Երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ., 12:36

«Ըստ իս՝ բավականին անիմաստ հաստիքներ կան: Մասնավորապես, ասե՛ք՝ փոխքաղաքապետի երկրորդ օգնականն ինչի՞ն է միտված, ո՞ւմ համար է նախատեսված: Որովհետև եթե սա լիներ նախահեղափոխական շրջանում՝ նախկին իշխանությունների օրոք, վստահ եմ՝ դահլիճում նստած անձանց 50-70 տոկոսն ասելու էր՝ փոխքաղաքապետի սիրուհու կամ բարեկամի համար նախատեսված հաստիք է»,- հայտարարեց Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ներկայացնում էր օրակարգի 13-րդ հարցը. նախագծով առաջարկվում է «օպտիմիզացիայի արդյունքում ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում»:

«Եթե սա լիներ նախահեղափոխական շրջանում, ասելու էին՝ փոխքաղաքապետի սիրուհու համար նախատեսված հաստիք է». Թ. Վարդանյան