Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պարոն Ազնավուր»․ գեղարվեստական ֆիլմ Շառլ Ազնավուրի մասին

«Պարոն Ազնավուր»․ գեղարվեստական ֆիլմ Շառլ Ազնավուրի մասին
368
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 22:42

«Ազնավուր» հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ 2024 թվականին կթողարկվի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին նկարահանվող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Ֆիլմը կնկարահանվի Ֆրանսիայում։
Ազնավուրի դերում հանդես կգա ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը, որը հայ հանդիսատեսին հայտնի է հայկական ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմում Նազարեթ Մանուկյանին մարմնավորած դերով։

Թահար Ռահիմը
Թահար Ռահիմը

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրն իր երաժշտական գործունեությունն սկսել է 1940-ական թվականներից սկսած, որի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն, հայերեն, իսպաներեն, գերմաներեն և այլն։