Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Այնպես են անում, որ հրդեհի զոհերի ծնողները որևէ հստակ եզրահանգման չկարողանան գալ». Արմենուհի Վարդանյան

«Այնպես են անում, որ հրդեհի զոհերի ծնողները որևէ հստակ եզրահանգման չկարողանան գալ». Արմենուհի Վարդանյան
302
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 23:30

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Գեղարքունիքի հրդեհից զոհվեց Հայկ Կիրակոսյանը։ Լուսավոր, ազնիվ, քաջ ու հայրենասեր էր Հայկը։ Ֆիզիկապես ուժեղ ու պատրաստված։
Ծառայում էր անտրտունջ, չէր դժգոհում, չէր նեղսրտում... Ասում են՝ շտապում էր շատ, որ շուտ ավարտի ծառայությունը, անելիքներ շատ ուներ...
Այսօր Հայկի տանն էի... ծնողները բազմաթիվ հարցեր ունեն՝ կապված այն վարկածների հետ, որոնք առաջ են քաշում իշխանությունները... Ամեն ինչ իրար հակասող է, խառն ու խճճված, կարծես այնպես են անում, որ որևէ հստակ եզրահանգման չկարողանան գալ...Բայց այդ հարցադրումները հնչելու են, ու պատասխաններ տալուց չեն կարողանալու խուսափեն, որքան էլ քրեական գործեր հանեն դարակներից, թե զորամասը ծախել են նախկինները, դրա համար տղաները վառվեցին «զորամաս» կոչվող խրճիթներում ...
Հանգչեք խաղաղությամբ, տղաներ ջան... Լույսի կտոր տղաներ...
Ճշմարտությունը վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա»: