20 րոպե ժամանակ է եղել, գոռացել, աղաղակել է, բայց չեն արձագանքել. սպայի ցուցմունքը` հրդեհի գործով. «Ժողովուրդ»
![]() 255 Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ազատ գյուղի կացարանի հրդեհի ողբերգական դեպքով հարուցված գործի շրջանակներում սպա Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքից: «Մասնավորապես, սպան պատմել է, թե ինչպես է բռնկվել հրդեհը, որը այնքան էլ չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ կառավարության նիստում նկարագրված մանրամասներին: Տեղեկացանք, որ սպան, որը երկար ժամանակ հրաժարվում էր ցուցմունք տալ, իրավապահներին հայտնել է, որ, այո, բենզինն ինքն է լցրել վառարանի մեջ, բայց անմիջապես կրակ չի բռնկվել, ինքը փոքր ուշ մոտեցել է վառարանին, որ տեսնի, թե ինչու կրակ չկա, ու այդ պահին վառարանից բոց է դուրս եկել: Կրակի պահից սպան բենզինի տարան դուրս է նետել, որի հետևանքով բենզինի մի մասը լցվել է դռան վրա ու դուռը բռնկվել է: Ըստ սպայի խոսքերի՝ մինչև տղաների ննջասենյակին կրակը հասնելը, մոտ 20 րոպե ժամանակ է եղել, ու այդ ընթացքում ինքը գոռացել, աղաղակել է, որ հրդեհ է: Սպան ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել զինվորներից ևս մեկը՝ Լևոն անունով, և իրենք միասին են գոռացել, աղաղակել, սակայն ընդամենը երկու զինվոր է դուրս եկել հրդեհվող տնից… Սպան հայտնել է, որ իր համար մինչև հիմա ահասկանալի է, թե ինչու մյուս զինվորները դուրս չեն եկել, չեն փախել կացարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննիչը հարց է տվել սպային, թե նա տղաների հետ արդյոք կոնֆլիկտ ունեցել է. սպան պատասխանել է, որ զինվորներից որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել»,- գրում է թերթը: Մանրամասները՝ այսօրվա համարում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
