Ֆեյքերի ՊՈԱԿ-ի մեքենան օրական 22 լիտր բենզին է ծախսում. «Հրապարակ»
![]() 230 Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ընթացքում 5535 լիտր ռեգուլյար տեսակի բենզին է գնել, թեև այս ՊՈԱԿ-ն ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի: Եթե ձեռք բերված բենզինի քանակը բաժանենք տարվա աշխատանքային 250 օրերի վրա՝ շաբաթ-կիրակին հանած, ապա կստացվի, որ օրական մոտ 22 լիտր բենզին է ծախսել ՊՈԱԿ-ի մեքենան։ Թե ուր են այդքան գնացել, և ինչ տրանսպորտային տեղափոխումներ է իրականացնում ֆեյքերի ՊՈԱԿ-ը, պարզ չէ։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի գործառույթները հիմնականում կապված են ԶԼՄ-ների հրապարակումների մոնիթորինգի, կառավարության գործունեության լուսաբանման հետ, և անհասկանալի է, թե ինչպես կարող էր 1 մեքենան այդ ծավալի բենզին ծախսել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
