Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Թեքահարթակի փոխարեն նախատեսված է վերելակի տեղադրում». Աշոտ Սարգսյան

«Թեքահարթակի փոխարեն նախատեսված է վերելակի տեղադրում». Աշոտ Սարգսյան
287
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 11:12

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրադառնալով լրատվականներում տեղ գտած «Փակ շուկայի գետնացումը չունի թեքահարթակ» հոդվածներին, տեղեկացնեմ, որ դեռ 10 օր առաջ գետնանցում այցիցս հետո այդ խնդրի
մասին խոսել եմ շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի հետ, նա հավաստիացրեց, որ նախատեսված է թեքահարթակի փոխարեն վերելակի տեղադրում, երբ մրցույթով մասնավորի տրամադրվի: Ի դեպ քաղաքում շատ տեղերում գետնանցումները նախկինում «սխալ» են կառուցվել, աստիճանների անհրաժեշտ անկյունը կտրուկ է և լայնալու տարածք չկա և այդ պատճառով ամենառացիոնալ լուծումը վերելակներն են: Պետք չի անել ուղղակի անելու համար, եթե թեքահարթակից օգտվելը գրեթե անհնարին է լինելու»:

Աղբյուրը`   Աշոտ Սարգսյան