Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Թուրքիա գնացած հայ փրկարարների հասցեին ինչ ասես, որ չլսեցինք». Անի Սամսոնյան

«Թուրքիա գնացած հայ փրկարարների հասցեին ինչ ասես, որ չլսեցինք». Անի Սամսոնյան
274
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 14:14

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի գրառումը. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիա գնացած հայ փրկարարների հասցեին ինչ ասես, որ չլսեցինք: Բայց դրանք պարապ զազրախոսություններ էին:
Կենտրոնանաք դրականի վրա:
Սիրիա և Թուրքիա մեկնած հայ փրկարարները պատվով և պատասխանատվությամբ կատարեցին բարոյապես, հոգեպես և ֆիզիկապես բարդ աշխատանքը և վերադարձան Հայաստան: Գործն է մնայուն և առաջինն այդ գործը հիշելու են փլատակներից դուրս բերված անմեղ մարդիկ:
Ես հավատում եմ, որ մենք ծեծված հպարտի հոգեբանությամբ ազգից դառնալու ենք իրական պատիվ և հեղինակություն ունեցող պետություն:
Էլ ո՞վ է հավատում»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան