Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 19-րդ տարելիցը

Լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 19-րդ տարելիցը
279
Կիրակի, 19 փետրվարի, 2023 թ., 13:06

Փետրվարի 19-ին լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 19-րդ տարելիցը։ 2004թ. այս օրը Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարեց 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունգարական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, բայց 8 տարի անց նա հանձնվեց Բաքվին: Ադրբեջանում սպա Սաֆարովն անմիջապես ազատ արձակվեց, նրան դիմավորեցին իբրև հերոս, բարձացնելով կոչումը՝ վճարեցին նաև 8 տարվա աշխատավարձը: Քնած հայի սպանության համար Ռամիլ Սաֆարովը ճանաչվեց Ադրբեջանի ժողովրդական հերոս: Նրա մասին գրքեր են գրում, օրինակ են բերում՝ որպես ադրբեջանական հերոս...
Այ սա է «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական տեսլականի հիմնական փիլիսոփայությունը...
Ներիր մեզ, Գուրգե՛ն ջան... եթե կարողանաս»։

Աղբյուրը`   Արման Աբովյան