Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Զարհուրելի անկման ու նվաստացման այս ժամանակներում պիտի հիշենք անավարտ մնացած «Հին կռիվը»». Ն. Դիլբարյան

«Զարհուրելի անկման ու նվաստացման այս ժամանակներում պիտի հիշենք անավարտ մնացած «Հին կռիվը»». Ն. Դիլբարյան
311
Կիրակի, 19 փետրվարի, 2023 թ., 23:06

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Հովհաննեես Թումանյանի ծննդյան օրն է, զարհուրելի անկման ու նվաստացման այս ժամանակներում պիտի հիշենք անավարտ մնացած «Հին կռիվը» ազգային պոեմի տողերն ու ոգին, դարերից եկող և մեզ պարտադրված հողի, հայրենիքի, արևի համար մղվող պայքարում հաղթելու համար։ Թումանյանն ու իր հերոսները բացառում են հանձնվելը, կապիտուլյացիան ընդունելը։ Ահա պոեմից առանձնացած ինքնուրույն ռազմերգ դարձած «Տղաների երգ»-ը,
Ազատության որդիքն ենք մենք՝
Թըռած դեպի ապագան:
Էսպես խըմբով սըլանում ենք,
Ո՞վ կըփակի մեր ճամփան.
Կայծակ կըլնենք
Կիջնենք ամպից.
Հեռո՜ւ ճամփից,
Հեռո՜ւ ճամփից...»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան