ՌԴ-ն դուրս եկավ Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրից. ԱՄՆ-ի արձագանքը

ԱՄՆ-ն ափսոսում է Վլադիմիր Պուտինի որոշման համար, ըստ որի, դադարեցվում է Ռուսաստանի մասնակցությունը Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին (START-Strategic Arms Limitation Treaty): ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը «անպատասխանատու» է որակել։
«START-ին մասնակցությունը կասեցնելու մասին Ռուսաստանի հայտարարությունը անպատասխանատու է և խորը ափսոսանք է առաջացնում։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ է իրականում անում Ռուսաստանը,- նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։- Մենք, իհարկե, կհամոզվենք, որ ամեն դեպքում պատշաճ կերպով գործենք՝ ապահովելու մեր երկրի և մեր դաշնակիցների անվտանգությունը»։
Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական զենքի սահմանափակումների մասին քննարկումը՝ անկախ երկրների միջև երկկողմ հարաբերությունների վիճակից և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից։ Նա հավելել է, որ միջուկային խոշոր տերությունները պետք է «պատասխանատու կերպով վարվեն»։
Իր հերթին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա՝ մեկնաբանելով Պուտինի խոսքերը, թե Ուկրաինայում հակամարտությունը ծավալվում է Արևմուտքի մեղքով։
«Որոշակի անհեթեթություն կա այն մտքի մեջ, որ Ռուսաստանը գտնվում է Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի ռազմական սպառնալիքի տակ», - մեջբերում է Սալիվանի խոսքերը Financial Times-ը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ։ Նա պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմին» կոչ է արել պատրաստակամություն ապահովել ռուսական միջուկային զենքի փորձարկման համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը, այն անվանել է «միջուկային զսպման համակարգի փլուզում»։

«Իրանը պետք է հարստացված ուրանը փոխանցի ԱՄՆ-ին կամ տեղում ոչնչացնի»․ Թրամփ
617:22
«TRIPP նախագիծը դառնում է իրականություն». Նիկոլ Փաշինյան
2617:12
Ավարտվեց Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան (տեսանյութ)
1717:00
«Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար». Մարկո Ռուբիո
3816:54
«Սա ՀՀ-ում ու տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհն է». Ռուբիո
4216:42
«Ցանկացած հարց լուծում ունի․ պետք է Լուկաշենկոյին էլ դիմել, Պուտինին էլ, Թրամփին էլ, Մակրոնին էլ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
3316:36
Մեկնարկում է ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը (տեսանյութ)
5416:24
«Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»․ Արթուր Խաչիկյան
7616:00