«Դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը». Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
![]() 250 Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 16:54 Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի շրջափակել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասել է Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ աշխարհում կա մեծ ուժ, որը պետք է ցույց տա, որ ոչ միայն խաղաղապահներն են Լաչինի միջանցքում ներկա, այլ նաև իրենք պետք է գործեն: Մենք, որպես ԵՄ, փորձում ենք դերակատարում ունենալ այն մակարդակով, որ կարող ենք»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: Նա նշեց՝ իրենք, այսպես ասած, կարող են կոչ անել Ռուսաստանին կենտրոնանալ տեղի ունեցողի վրա, ավելի քան 100 հազար մարդ մեկուսացած է ԼՂ-ում: Տարեցները, երեխաները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, և դա անընդունելի է այս դարում: «Դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը: Եվ ես հույս ունեմ, որ նրանք, ովքեր միջամտելու միջոցներ ունեն, դա կանեն հնարավորինս արդյունավետ»,-ասաց նախարարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
