Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արդյո՞ք Ամուլսարի հանքավայրի վերագործարկումն ուղիղ կապված է շրջանի անվտանգության ապահովման հետ». Դ. Գրիգորյան

«Արդյո՞ք Ամուլսարի հանքավայրի վերագործարկումն ուղիղ կապված է շրջանի անվտանգության ապահովման հետ». Դ. Գրիգորյան
301
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 20:42

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՈՒԼՍԱՐԸ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանն ԱԺ-ում հայտարարեց, որ այսօր՝ ժամը 5-ին, հայկական կողմը 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել ևս մեկ հանքի շահագործում։ Դա «Լիդիանն» է՝ Ամուլսարը», - տեղեկացրել է Վահան Քերոբյանը։
Մի շատ հետաքրքրական հանգամանք։ Ամուլսարի վերագործարկման մասին համաձայնությանը գալիս են այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը խոշորամասշտաբ հարձակում է ձեռնարկում Ջերմուկի ուղղությամբ ու համարյա հասնում քաղաքին։
Արդյո՞ք Ամուլսարի հանքավայրի վերագործարկումն ուղիղ կապված է շրջանի անվտանգության ապահովման հետ։ Արդյո՞ք այս որոշումը զուտ ֆինանսական է, թե՞ հիմքում նաև անվտանգային կոմպոնենտ կա։ Հանքի շահագործման թույլտվությունը Լիդիանին տրվել էր դեռևս 2014-ին։ Բայց բոլորս էլ հիշում ենք, թե ի՞նչ քաոս առաջացավ դրա գործարկման շուրջ։
Ո՞ւմ էր էդ քաոսը պետք, ի՞նչ նպատակով։ Ազնիվ լինեմ, ես հանքաարդյունաբեության ջատագով չեմ, ընդհակառակը։ ՇՄՆ-ում աշխատանքիս փորձն ինձ ապացուցեց, որ չկա որևէ հանք՝ անգամ նորագույն զինվածը, որ կարող է բացառել վտանգները բնության համար։ Սակայն ինչո՞ւ էր այս աղմուկը ձևավորել հենց Ամուլսարի շուրջ, Վայոց ձորում, Ջերմուկի մոտ։ Միայն Ջերմուկի առողջարան լինե՞լն էր պատճառը, թե՞ խորքում կային ավելի գլոբալ պատճառներ։
Ամեն դեպքում, բազմաթիվ ականջներ էին նշմարվում։ Ինչևէ։ Ու հիմա, երբ Վայոց ձորը (որն, ըստ իս, պակաս ռազմավարական չի, որքան Սյունիքը), հայտնվել է թշնամու ուղիղ թիրախում, ՀՀ իշխանությունները փակում են «բողոքի» էջն ու հայտարարում հանքավայրի աշխատանքների վերսկսման մասին։
Որովհետև միջազգային նման ներդրման դեպքում Վայոց ձորն ավելի՞ անվտանգ կդառնա ու ադրբեջանական կողմը հազար կմտածի՝ մինչև հերթական հարձակումը ձեռնարկի Ջերմուկի ուղղությամբ։ Չգիտեմ, դուք ասեք։
Փաստ է, որ Լիդիանը Ամուլսարից կորզելու է 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ Այն շահագործվելու է տասը տարի։ Այսինքն, մոտակա տասը տարում տեղում գործող միջազգային լուրջ ներդրողը կկարողանա՞ հավելյալ զսպաշապիկ դառնալ ալիևի համար։
Էստեղ են, որ հարցեր են առաջանում, թե ո՞վ, ի՞նչ նպատակով և ինչո՞ւ հենց 18-20 թվականների ժամանակահատվածում ակտիվացրեց դժգոհույթունն ու ո՞վ էր տեղեկատվական արշավի հովանավորը»։