Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Հաագայի դատարանի որոշմանը
![]() 346 Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 23:42 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմանը: «Մենք ողջունում ենք դատարանի կողմից այն արձանագրումը, որ Հայաստանը պարտավոր է շարունակել ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից՝ համաձայն դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի նախորդ վճռի»,– ասվում է Բաքվի հայտարարության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ իրենց ներկայացրած պահանջի մերժումը դատարանի կողմից «բովանդակային որոշում չէ»։ «Դատարանը իր վճռում ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը ձեռնարկել և պարտավորվում է շարունակել իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի ճանապարհին անվտանգ երթևեկությունն ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար»,- ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել: Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»։ Մեկ այլ որոշմամբ էլ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հայաստանի պահանջներից մեկն էր նաև, որ Ադրբեջանը դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը։ Դատարանը գտավ, որ այս պահանջը հիմնավորված չէ։ Գազի և կոմունալ այլ ծառայությունների անխափան մատակարարումը ապահովելու վերաբերյալ դատարանը նշեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ հենց Ադրբեջանն է խաթարում ծառայությունների անխափան մատակարարումը․ «Հետևապես այդ միջոցը կիրառման ենթակա չէ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
