Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպման մասին

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների նախօրեի հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ: Սա քաղաքական չէ։ Սա վերաբերում է ենթակառուցվածքներին, ճանապարհի ապաշրջափակմանը, որն ընթանում էր, և ռուս խաղաղախահները փակման առաջին իսկ օրից այդ բանակցությունները, խորհրդակցությունները վարում էին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։ «Որևէ ձևով սա չի կարելի դիտարկել որպես երկխոսություն քաղաքական հարցերով՝ Արցախի ապագայի շուրջ։
Նման ձևաչափով հանդիպումները կարևոր են, սակայն, դա չի նշանակում, թե որևէ մեկը որևէ կերպ Արցախը կարող է տեսնել Ադրբեջանի կազմում: Դա անհնարին է։ 1988 թվականից ի վեր որևէ մեկն Արցախում չի դիտարկում իրեն ու իր երկիրը Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ 1921 թ.-ից ի վեր, մինչև 1988 թիվը, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, արցախցիները չեն մերվել այդ իրողության հետ։ Եվ հիմա պետք է այնպես անենք, որ պարզապես այս մարդասիրական հարցերը կարգավորվեն։
Անհրաժեշտ է համախմբվել և, իմաստուն քաղաքականություն վարելով, փրկել Արցախը»,-գրել է նա։

«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
7102:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
7600:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
7600:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
86Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
94Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
76Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
139Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
72Երեկ, 22:42