Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնավնասման». Նաիրա Զոհրաբյան

«Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնավնասման». Նաիրա Զոհրաբյան
509
Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 11:18

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայում Հայաստանի հյուպատոսության դիմաց
Սերգեյի պատմությունը շատերը գիտեն։ 2015 թվականին, Խերսոն քաղաքի ռեստորաններից մեկում Ադրբեջանի նախիջևանյան կլանի ներկայացուցիչների և հայերի միջև ընդհարում է տեղի ունենում, և էդ կուտոկի մեջ է լինում Ջուղայի խաչքարերը «գնդակահարածներից» մեկը, ով Ալիևի ազգականն էր։ Միջադեպը վերածվում է դաժան ծեծկռտուքի, որի ժամանակ սպանվում է Ալիևի ազգականն ու 2015 թվականի օգոստոսից Սերգեյ Կարապետյանը Խերսոնի բանտում էր։
Որպես պատգամավոր ու հանձնաժողովի նախագահ, ես երկար եմ զբաղվել Սերգեյի խնդրով, որպեսզի պատիժը կրելու համար տեղափոխվի Հայաստան, բայց էս նոր խորհրդարանում այլևս չգտնվեց մեկը, որ հայ մարդուն Հայաստան տեղափոխելու հարցով զբաղվի։
Իսկ ի՞նչ է եղել հիմա. դեկտեմբեր ամսին Խերոսնի բերդը ռմբակոծվում է, շատերը զոհվում են, իսկ Սերգեյը մի կերպ կարողանում է հասնել Օդեսա ու դիմել հայկական եկեղեցի և հյուպատոսություն։
Եւ ահա ինչպես ինձ պատմում է Սերգեյը, դեկտեմբերի 2-ից, գրեթե ամեն օր գնում է Օդեսայի հայկական հյուպատոսություն, որպեսի հայրենիք վերադարձի փաստաթուղթ ստանա։ Հիշեցնեմ, որ մեր դեսպանությունների և հյուպատոսությունների օրենսդրական պարտականությունների մեջ է մտնում սեփական հայրենակիցների շահերը պաշտպանելը, մինչդեռ դեկտեմբերի 2-ից փոխհյուպատոս Դավիթ Խաչատրյանը Սերգեյ Կարապետյանին ասում է՝ «հեսա էս հարցը լուծելու ենք» ու էսպես՝ արդեն 3 ամիս։
Ինչի՞ եմ այս ամենի մասին հիմա գրում, որովհետև Սերգեյ Կարապետյանն ինձ ասաց, որ պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայի հյուպատոսության դիմաց։
Ու որ հետո Ուկրաինայում մեր ժպտերես դեսպանն ու Օդեսայում մեր հյուպատոսը և էդ կանտորայի սաղ սաստավը չասի՝ «վա՞յ, մենք չգիտեինք»։
Հա, մի բան էլ՝ Խերսոնի բերդի ռմբակոծումից փրկվելուց, Օդեսա հասնելուց ու հայկական եկեղեցի և հյուպատոսություն դիմելուց՝ որևէ անգամ Սերգեյին չեն հարցրել՝ բա որտե՞ղ ես քնում և ի՞նչ ես ուտում՝ հայ մարդ»:

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան